Արտաքին 2 տարի առաջ - 18:25 12-12-2023

Կիևը Հարավային Կովկասում հանդես է գալիս խաղաղության օգտին. Կուլեբա

Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման վրա։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը և ես հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման վրա, որոնք ընդգրկում են Սև ծովից մինչև Կասպից ծովը», - գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին

Ձեզ գուցե հետաքրքրի