Ներքին 2 տարի առաջ - 09:47 11-12-2023

Այսօրվանից շուրջ 90%-ով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահ

Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը:

«Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է):

Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում:

Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին