Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:35 06-12-2023

Ցանկացած ճգնաժամ ազդում է ստեղծագործող մարդու վրա, առաջացնում հոգեբանական վաակում. գյումրեցի գեղանկարիչը պատմում է որդու զոհվելու մասին

Գյումրեցի գեղանկարիչ Վազգեն Գևորգյանը նախքան զրույցը սկսելը ցուցադրում է իր արվեստանոցի կտավները, առանձնացնում «Գյումրեցի տղամարդիկ» նկարն ու ասում` այսպես են գյումրեցի տղամարդիկ հպարտ, թասիբով։

Արվեստագետի ամեն մի կտավում արտացոլված է գյումրեցու կենցաղն ու նիստուկացը։ Վազգեն Գևորգյանն ասում է` գյումրեցու տաղանդը պայմանավորված է Շիրակի աշխարհագրական դիրքով, հետո կես կատակ, կես լուրջ ասում է` օդը սառն է, իսկ սառնությունը ուղեղը թարմ է պահում։

«Ես իմ կյանքի վերջին 15 տարիները նվիրել եմ խեցեգործությանը։ Ներկայացնում եմ մեր ժողովրդի կենցաղը, մշակույթը։ Այս պահին համագործակցում ենք պատմության թանգարանի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վազգեն Գևորգյանը։

Գեղանկարիչն ասում է` ցանկացած կրիտիկական իրավիճակում փրկությունը միայն արվեստն է։

«Խեցեգործություն լինի, թե գեղանկարչություն, եթե դու դրա մեջ սեր ես դնում, դա արդեն թերապիա է, դա արդեն առողջացնում է միտքդ։ Ցանկացած ճգնաժամ ազդում է ստեղծագործող մարդու վրա, առաջացնում հոգեբանական վաակումներ, դա պիտի լցվի միայն ստեղծագործելով»,- ասում է Վազգեն Գևորգյանը։

53-ամյա արվեստագետի կյանքում իսկական փորձություն էր ավագ որդու կորուստը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն` Երվանդին, ով երկու ամսվա զինծառայող էր։

«Ես վիրավոր եմ և օգնության կարիք ունեմ, բայց մերոնց չասեք այդ մասին» ... Ընկերոջ հետ զինվոր Երվանդ Գևորգյանի վերջին զրույցն է եղել։

Հադրութի սահմանին` դիրքերում, զինակից ընկերների հետ շրջափակման մեջ հայտնվելով՝ 4 օր դիմադրել են, բայց փրկության օղակն ավելի է սեղմվել։ Երվանդն ու նրա զինվոր ընկերները հոկտեմբերի 10-ին զոհվել են, բայց նրան հողին են հանձնել 7 ամիս անց։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին