Ներքին 2 տարի առաջ - 23:28 29-11-2023

Հայկական հեռուտատեսության ղեկավարը թույլ չտվեց, որ մոնտաժեմ ֆիլմը․ Բակուր Կարապետյանի հուշերը

Արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ Բակուր Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հիշելով 1988 թվականին մի դրվագը և հայկական հեռուստատեսության անդրադարձը․

«1988 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի հրամանատար գեներալ–գնդապետ Սամսոնովի և քաղաքական գծով տեղակալ գեներալ Սուրկովի թույլտվությամբ ուղղաթիռով ես և օպերատոր Ռուբեն Խաչատրյանը թռանք Կիրովաբադ, որտեղ հայերը օրհասական կռիվ էին մղում հայկական թաղամասը օղակի մեջ առած թուրքերի դեմ։ Թշնամին արդեն այրել էր հազար տուն։ հայկական ընտանիքները գիշերում էին եկեղեցում։ Դպրոցը հոսպիտալի էր վերածվել։ Նոր էինք սկսել նկարահանումները, երբ հայտնեցին, որ չորս ուղղաթիռ է դուրս եկել մեր ուղղաթիռի դեմ։ Իսկ տեղի խոստիկանների մի ջոկատ ջգտում էր ճեղքել պաշտպանությունն ու ձերբակալել մեզ։ Ստիպված էինք ետ թռչել։ Թշնամու ուղղաթիռները չհացրին ․․․ Ետ ճանապարհին իջանք թշնամու օղակի մեջ առած Բարում գյուղում և մեզ հետ վերցրինք 52 երեխաների՝ մայրերի և տատիկների հետ, բերեցինք Երևան․․․

Հայկական հեռուստատեսության ղեկավարը թույլ չտվեց, որ մոնտաժեմ ֆիլմը, իսկ բանակի ղեկավարությունը խնդրեց այն եթեր չտալ, դրա դիմաց իմ ներկայությամբ կապվեցին օկրուգի հրամանատարության հետ, պայմանավորվեցին գանձակեցի 40000 հայերին ուղղաթիռներով տեղափոխել Երևան․․․Մեզ հետ տարել էինք փոխգնդապետ Երշովին, որը ճշմարիտ պատկերը ներկայացրեց հրամանատարությանը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի