Արտաքին 3 տարի առաջ - 14:40 16-03-2023

Ադրբեջանի տարածքների օկուպացիան թույլ չտվեց լիովին օգտագործել երկրի և տարածաշրջանի ներուժը. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ երկիրն իր անկախության առաջին տարիներին բախվել է դժվարությունների և այսպես կոչված «օկուպացիայի»։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Մամեդովն ասել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնա (Աղդամ-խմբ) քաղաքում ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևոր գործընթացներն ու նախաձեռնությունները և առաջադեմ մոտեցումները քննարկելու նպատակով կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

Մամեդովը պնդել է, թե իբր «Ադրբեջանի տարածքների օկուպացիան թույլ չտվեց լիովին օգտագործել Ադրբեջանի և տարածաշրջանի ներուժը»։ Նրա խոսքով՝ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում «օկուպացիայի փաստն ավարտվեց և Ադրբեջանի տարածքներն ազատագրվեցին»։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ այժմ իրենք հնարավորություն ունեն ուսումնասիրելու և լիովին օգտագործելու ստեղծված նոր հնարավորությունները։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հիշեցրել է նաև, որ երեք տարի առաջ ամբողջ աշխարհը կանգնած էր լուրջ վտանգի՝ կորոնավիրուսային համաճարակի առաջ, որի ժամանակ Ադրբեջանը նույնպես իր ներդրումն ունեցավ համաճարակի դեմ պայքարի համաշխարհային ջանքերում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, որը նախագահում է Չմիավորման շարժումը, աջակցություն է ցուցաբերվել Պանդեմիկ կոնտակտային խմբին։

Վերջինս հավելել է, որ համաճարակի սկզբնական շրջանում պատվաստանյութային ազգայնականությունը դարձել էր լուրջ խնդիր, և Ադրբեջանը ակտիվորեն պայքարում էր դրա դեմ ու հանդես գալիս համաշխարհային կոչերով։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին