Մամուլ 3 տարի առաջ - 08:43 10-01-2023

Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. ընդդիմությունը թույլ չտվեց իշխանազավթում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացվելու են ավագանու նոր ընտրություններ: ՔՊ-ին չհաջողվեց զավթել իշխանությունը շնորհիվ ընդդիմադիր ուժերի սկզբունքային դիրքորոշման։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք և արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։

Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել քպական Արմեն Հակոբջանյանը: Ընդ որում, նրան հաջողվել էր ընդամենը 9 քվե ստանալ, և իշխանական խմբակցությունն իր թեկնածուին ընտրել էր համայնքապետ։ Սիսիանում «Ապրելու երկիր» խմբակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը հայտարարել էր, թե անթույլատրելի և անընդունելի է նման կերպ համայնքապետ ընտրել, իսկ խմբակցությունն առաջինն էր վայր դրել մանդատները։ Հոկտեմբերի 15ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Ի վերջո, ընդդիմադիր մյուս ուժերը ևս հետևել էին «Ապրելու երկիր» կուսակցության սկզբունքային օրինակին, հրաժարվել մանդատներից։ ՔՊ և «Հանուն հանրապետության» կուսակցություններին չէր հաջողվել քվորում ապահովել, և «համայնքապետը» հրաժարական էր տվել։ Փաստացի Սիսիանում իշխանազավթում հնարավոր չեղավ իրականացնել հենց «Ապրելու երկիր» կուսակցության ջանքերով, մյուս ուժերն էլ գիտակցեցին, թե իշխող ուժն իրենց ցանկանում է ներքաշել կեղտոտ և անպտուղ խաղի մեջ։ Արդեն մարտի 26-ին նոր ու բուռն պայքար է սպասվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին