Ներքին 2 տարի առաջ - 17:00 25-11-2023

Ռուսական կողմը տարբեր պատճառաբանություններով արգելել է հայկական բեռնատարների մուտքը ՌԴ

ՀՀ-ում բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Այսօր Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններ անելով՝ ռուսական կողմն արգելել է ելակի, խնձորի, ձկան, անգամ ծաղիկների մուտքը ՌԴ։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ բեռնատարներ ստիպված վերադարձել են, որոշներն էլ՝ շարունակում են չեզոք գոտում կայանված մնալ՝ մինչև հասկանան, թե խնդրին ինչ լուծում կտրվի։

«Չեն թողել ելակը անցնի, խնձորը անցնի, ձկնամթերքը անցնի, ծաղիկը անցնի, նույնիսկ շան կեր։ Տարբեր պատճառաբանություններ են նշում, օրինակ՝ ծաղկի միջից որդ են գտել, որը չի կարող անցնել, ձկան միջից արգելված նյութեր են գտել, խնձորի միջից նորման գերազանցող ինչ-որ բան են գտել։

Ակնհայտ է, որ մանրուքներից են կառչում, քանի որ գյուղմթերքն այնպիսի բան է, որ, երբ ուզեն, ցանկացած երկիր կարող է արգելել, որ իր երկիր չմտնի։

Շան, կատվի կերով բեռնված տրանսպորտային միջոցները հետ են եկել, ելակով, լոլիկով բարձված ավտոները հետ են եկել։ Այս պահին չեզոք գոտումկանգնած մեքենաներ կան, որ չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց Մնացականյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին