Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:47 20-11-2023

Միակ որդուն կորցրած տիկին Արմինեն փորձում է ապրուստը հոգալ՝ ժենգյալով հաց պատրաստելով

Արցախից բռնի տեղահանված տիկին Արմինեն 44-օրյա պատերազմի ժամանակ որդուն կորցնելուց հետո շատ դժվար կարողացավ վերադառնալ սիրելի աշխատանքին։ Նա 20 տարի աշխատել է Ստեփանակերտի շուկայում․ ժենգյալով հաց էր թխում։

Շրջափակման ժամանակ չի դադարել պատրաստել։ Սպիտակ ալյուրը երբ սպառվեց, արդեն սև ալյուրով էին թխում, նույնիսկ առանց ձեթի։

«Շատ դժվարությամբ, բայց արել ենք»,- հիշում Է տիկին Արմինեն։

Սեպտեմբերի 27-ին արցախցի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան․ «Ուղիղ 27 ժամ 1 մեքենայի մեջ 8 հոգով հասել ենք Գորիս»։

Տիկին Արմինեն արդեն սիրելի գործով է զբաղվում, Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1/34 հասցեում։

«Ով գալիս է, հարցնում է՝ ժենգյալների տեսակները մեջը կա՞, ես էլ ասում եմ՝ ամեն ինչն էլ մեջը կա, հաստատ մի 10 տեսակը կա ՝ կձմնձուկը, ճռճռոկը, թրթնջուկը, գինձը, բազուկը, սպանախը, սոխը, սամիթը, տտապաշարը»- վստահեցնում է տիկին Արմինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը