Երեկ իմ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ այցելել էինք Շաքի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Պարզեցինք, որ բնակիչները տեղեկացված չեն եղել, տեղեկացված են եղել միայն հովիվները, որպեսզի եթե ինչ-որ արտառոց մեկին տեսնեն, տեղեկացնեն: Գիտե՞ք՝ ինչու բնակիչները տեղեկացված չեն եղել, քաղաքացիները զգուշացված չեն եղել վտանգի մասին, որևէ որոնողական տեսանելի գործողություններ չեն իրականացվել, որովհետև քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»,- նշեց նա:
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ հայ մարդը, հերոս հարկատուն չնայած հարկեր է տալիս, բայց փաստորեն ինքն է ստիպված իր ձեռքերով, իր տան դանակով հոգալ իր և սեփական երեխաների ֆիզիկական անվտանգության մասին:
Տեսանյութ: