Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշակերտուհու նկատմամբ ուսուցչի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով»,– նշեցին ՔԿ–ից։