Այսօր INSTA NEWS հաղորդման հյուրն Արմինեն է։
Զրույցի ընթացքում նա անկեղծորեն պատմեց իր բլոգինգի կարիերայի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է 42 տարեկանում կարողանում լիարժեք ապրել իր կյանքը։
Արմինեն կիսվեց այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել իր աշխարհայացքում ու ապրելակերպում վերջին տարիներին՝ շեշտելով, որ տարիքը երբեք չպետք է լինի սահմանափակում ինքնաիրականացման ճանապարհին։
Նա անդրադարձավ նաև իր արտաքին տեսքին, հոգ տանելու գաղտնիքներին՝ նշելով, որ հավասարակշռված ապրելակերպը և ներքին խաղաղությունը նրան օգնում են պահպանել երիտասարդ ու վստահ տեսք նույնիսկ այս տարիքում։
Արմինեն ընդգծեց, որ իր ուղերձը հատկապես ուղղված է կանանց՝ ոգեշնչելու նրանց երբեք չհրաժարվել իրենց նպատակներից ու սիրել իրենց ցանկացած տարիքում։