Ներքին 2 տարի առաջ - 22:00 18-11-2023

ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատանքների արդյունքները՝ մինչեւ աշուն ժամանակահատվածի վերաբերյալ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա տեղեկացրել է, որ ներկայացվել են նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների դիտարկումների արդյունքները: Հայաստան ժամանած պատվիրակները շնորհակալություն են հայտնել մեր երկրին՝ հյուրընկալելու համար:

Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվել,օրվա երկրորդ կեսին մեկնարկելու են նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, եւ սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, նստաշրջանի ընթացքում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, քանի որ այդպես է սահմանված ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությամբ:

Թեեւ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, սակայն, ինչպես հայտնել է Սարգիս Խանդանյանը, պատվիրակություններից շատերն այստեղ են՝ աջակցելու Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵԱՀԿ ԽՎում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է: Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունն այս նստաշրջանին չի մասնակցելու:

Սարգիս Խանդանյանը, մասնավորապես, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Ռուսաստանի պատվիրակությունը որոշել չմասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին: «Պետք է նշել, որ ՀՀ ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել: Դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը. բոլոր 56 երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ն արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է ապահովելու պատգամավորների անվտանգությունը»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահը եւ գլխավոր քարտուղարը հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, ինչպես նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններ եւ ծանոթացել նրանց խնդիրներին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ