Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:03 15-11-2023

Կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. Կարեն Կարապետյան

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման 4-րդ տարեդարձին և շնորհավորել աշխատակիցներին օրվա առթիվ:

Նախարարի տեղակալը նշել է, որ Կառավարությունը 2018 թվականից ի վեր որդեգրել է կոռուպցիայի դեմ անշեղ պայքարը որպես իր քաղաքականության հիմնական ու գերակա ուղղություններից մեկը, ինչը շարունակաբար իր ամրագրումն է ստացել Կառավարության գործունեության ծրագրերով և վերափոխման հայեցակարգերով։ Կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել Հանձնաժողովի՝ որպես համապատասխան անկախության երաշխիքներով օժտված կոռուպցիայի կանխարգելման մասնագիտացված ինքնավար մարմնի ձևավորման, կայացման և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական հզորացման, կանխարգելման գործիքների զարգացման ու արդիականացման գործում։

2019-2022 թթ. օրենսդրական բարեփոխումների արդյունքում էականորեն ընդլայնվել են ԿԿՀ-ի իրավասությունների շրջանակը և գործիքակազմը՝ շարունակաբար համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Հանձնաժողովին են վերապահվել բարեվարքության ուսումնասիրության, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման ապահովումը, վարքագծի տիպային կանոնագրքերի ընդունումը, նվերների հաշվառման և կառավարման վերահսկումը, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկումը և մի շարք այլ գործառույթներ:

Հանձնաժողովի չորս տարիների գործունեությունը և շարունակական զարգացումն արդեն իսկ գրանցել են շոշափելի արդյունքներ։

Այն բարձր գնահատականի է արժանացել նաև մեր միջազգային գործընկերների կողմից, մասնավորապես՝ ԵԽ և դրա մոնիթորինգային մարմինների և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» վերանայման մեխանիզմի շրջանակներում։ ԿԿՀ ինստիտուցիոնալ զարգացման և հանձնաժողովի հետևողական ջանքերի շնորհիվ մենք գրանցել ենք նաև միջազգային վարկանիշային առաջընթաց, որոնցից ամենակարևորն էր ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ-ի) 4-րդ գնահատման շրջափուլի շրջանակներում և շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կառուցակարգերի, ինչպես նաև հանրային ծառայությունում վարքագծի կանոնների համակարգի ներդրման հանձնարարականների կատարումը։

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ այս շարունակական բարեփոխումները էլ ավելի տեսանելի արդյունքներ կգրանցեն որդեգրված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հասարակության մոտ դրա դեմ զրո հանդուրժողականության մշակույթի ձևավորման գործում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել