Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:51 03-11-2022

Հայաստանը եւ Իրանը ջանքեր են գործադրում երրորդ երկրներին ապրանքների համատեղ վաճառքի ուղղությամբ. նախարար

Հայաստանը եւ Իրանը ջանքեր են գործադրում՝ ուղղված երրորդ երկրներին համատեղ ապրանքներ վաճառելուն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 3-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ դրանք կենտրոնանում են առեւտրի այն բաղադրիչների վրա, որոնք պոտենցիալ ունեն։ Մասնավորապես, շնորհիվ Հայաստանի տրանսպորտային եւ հաղորդակցային կապերի՝ իրանական ապրանքները հանրապետության տարածքում որոշակի վերամշակումից հետո ուղղվում են ԵԱՏՄ-ի, ինչպես նաեւ այլ երկրների տարբեր շուկաներ։

«Հայկական շուկան բավական փոքր է Իրանի համար։ Ուստի, երկու կողմերը քայլեր են նախաձեռնում առկա ապրանքի համատեղ իրացման համար։ Բացի այդ, Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի հայ բեռնափոխադրողների համար հասանելի դարձնի լոգիստիկ ճանապարհները, որոնք անցնում են Իրանով։ Խոսքը, մասնավորապես, Իրանից Կասպից ծովով ԵԱՏՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքների փոխադրման մասին է»,- ասել է Քերոբյանը։

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ 2022թ., ընդհանուր առմամբ, կհասնի 500 մլն դոլարի նիշին։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայում բանակցություններ են վարվում Իրանի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու գործունեության երկարացման մասին։

«Առեւտրի հիմնական խոչընդոտը բանկային համակարգն է, որը ստիպում է գործարարներին այլընտրանքային ուղիներ փնտրել։ Կա նաեւ Իրան արտահանման խնդիրը՝ սահմանափակումների պատճառով։ Իրանի տնտեսությունը «դիմադրության տնտեսություն» է։ Նրանք քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծմամբ»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին