Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:13 15-11-2023

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։ Անդրադառնալով այդ ուղղությամբ ՀՀ մոտեցումներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան