Ներքին 2 տարի առաջ - 19:55 13-11-2023

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը զինավարժանքներ են անցկացրել Հունաստանի Ատտիկա օկրուգում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը։

Տեղեկատվության համաձայն՝ «նոյեմբերի 6-ից մինչև 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զինավարժանքներ` Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի միջազգային համագործակցության շրջանակներում»։

«Համատեղ վարժանքը, որը մտնում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մեջ, նպաստեց մասնակիցների միջև փոխըմբռնման և գիտելիքների և փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործառնական հնարավորությունների ամրապնդմանը»,- ընդգծել են գերատեսչությունում։

Վարժանքների ընթացքում իրականացվել են մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունների տեխնիկան և մարտավարությունը, մանևրները փակ տարածքներում, գործողությունների պլանավորումը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին