Ներքին 2 տարի առաջ - 11:21 11-11-2023

Գործադիր իշխանությունը պլանավորում է օրենքում նախատեսել ձերբակալման բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը․ Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը քննարկման ժամանակ տեղեկացել է, որ գործադիր իշխանությունը (իրավապահ համակարգը), ձերբակալման առկա կարգավորումները շրջանցելու նպատակով, պլանավորում է օրենքում նախատեսել ձերբակալման բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը՝ «ապացույցների հիման վրա ձերբակալում»։

«Սրան զուգահեռ, Օրենսդիրը հրաժարվել է արժեքավոր նորմից, ըստ որի՝ ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված և պաշտպանվում է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքով։

Եթե «ապացույցների հիման վրա ձերբակալում» նախագիծն ընդունվի, ապա քաղաքական իշխանությունը հնարավորություն կստանա, մարդկանց վարքագիծը վերահսկելու նպատակով, քրեական վարույթի հետ առնչվող ցանկացածին անխոչընդոտ ձերբակալել, մի քանի օր անց՝ ձերբակալվածին ազատ արձակել և մեղադրանք չներկայացնել՝ նրան անորոշ ժամկետով պահելով անորոշ կարգավիճակի մեջ․ նա այլևս չի համարվում արդարացված, ուստի ոչ ցանկալի վարքագծի դեպքում նրան՝ ցածր շեմի կասկածանքով մեղադրանք կներկայացվի և «նեոմացոյական» համակարգը նրան կկալանավորվի։

Այս ամենին զուգահեռ, խուլիգանության հանցակազմն այնքան լայն է մեկնաբանվում, որ օրինակ՝ դուռը ուժեղ ծեծելը, ամոթը կորցրած «Հրեշը», համարում է խուլիգանություն և դրա համար մարդ ձերբակալում (օրինակ՝ Դավիթ Սարգսյանի գործը)։

Այս փոփոխությունը ունի մեկ նպատակ՝ քրեական դատավարությունը պետական իշխանության ինքնասահմանափակման միջոցից կրկին վերածել հասարակությունը վերահսկելու ինկվիզիցիոն միջոցի։

Սա պետք է կանխել։

Նախ՝ հուսով եմ ՀՀ ազգային ժողովում կլինեն իրավունքի սկզբունքներով մտածող իրավաբաններ, ովքեր այդ նախագիծը կդարձնեն համակողմանի քննարկման առարկա և չեն խաբնվի իրավապահների՝ առաջին հայացքից ճշմարտանման, բայց հակաիրավական «փաստարկներով»։

Երկրորդ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտները, այդ թվում՝ փաստաբանները կնախաձեռնեն ռազմավարական դատավարություններ՝ վիճարկելու օրենսդրի լռության սահմանադրականությունը՝ այնքանով, որ նա չի նախատեսել նորմ (ավելի ճիշտ՝ հրաժարվել է այն նորմից), ըստ որի՝ ձերբակալված, այնուհետև՝ ազատ արձակված անձին մեղադրանք չներկայացնելու դեպքում նա իրավունքի ուժով ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ»,- գրել է իրավաբանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան