Մամուլ 2 տարի առաջ - 08:36 11-11-2023

Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունիսին առեղծվածային պայմաններում Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք, հարազատները, ինչպես նաեւ ամուսինը։

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նավաքննությունը շարունակվում է։ Այս ցավալի դեպքը շատերի մոտ հարցեր առաջացրեց, թե ինչ է կատարվել հաղորդավարուհու եւ նրա երեխայի հետ, որ նրանք ցած էին նետվել պատուհանից: Նետվե՞լ էին, թե՞ նետել էին նրանց:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ Ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա եւ վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացած կինը հաղորդավար եւ բլոգեր Օվսաննա Սողոյանն է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան