Ավելին 6 ամիս առաջ - 14:49 02-04-2026

Հղիություն, աշխատանք և սպասում. Օվսաննա Խաչատրյանի ամենագեղեցիկ ամիսը

Հայտնի լրագրող և հաղորդավարուհի Օվսաննա Խաչատրյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է անկեղծ ու ջերմ հույզերով՝ ամփոփելով մարտ ամիսը, որն իր համար նշանավորվել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ձեռքբերումներով։

Օվսաննայի խոսքով՝ մարտը դարձավ իր հղիության ամենահիշարժան ու գեղեցիկ շրջանը։ Լինելով 27-31 շաբաթական հղիության փուլում՝ նա նշում է, որ չնայած ակնհայտ դարձող փորիկին, իրեն շատ լավ է զգացել։ «Կարծում եմ՝ հղիության ամենասիրուն ամիսն էր։ Ինձ շատ լավ եմ զգացել, բացառությամբ վերջին մեկ շաբաթվա, երբ սկսել եմ շուտ հոգնել և մեջքի ցավեր ունենալ»,- խոստովանել է նա։

Չնայած կարգավիճակին՝ Օվսաննան շարունակում է մնալ չափազանց ակտիվ։ Այս ամիսը նրա համար հագեցած էր նոր նախագծերով։ Մեկնարկել են դասերը, որտեղ նա և ամուսինը՝ Անդրանիկը, հանդես են գալիս որպես դասախոսներ։ Սիրուն ու ջերմ հանդիպում է կայացել «Հայուհի» հիմնադրամում, ամիսն աչքի է ընկել նաև բազմաթիվ գործնական հաջողություններով։

Գրառման ամենահուզիչ հատվածը վերաբերում էր փոքրիկի հետ սպասված հանդիպմանը։ Օվսաննան նշել է, որ իրեն և երեխային բաժանում է ընդամենը երկու ամիս։

Գրառումն ավարտվում է լավատեսական շեշտադրմամբ. «Մի խոսքով՝ գոհ եմ», ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ երիտասարդ մայրիկը հաջողությամբ համատեղում է ընտանեկան երջանկությունն ու մասնագիտական վերելքները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան