Ներքին 2 տարի առաջ - 20:09 08-11-2023

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ ԵՄ-Կանադա գագաթաժողովին ընդառաջ։ Մենք համապարփակ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար»,- գրել է Բորելը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին