Ներքին 2 տարի առաջ - 00:02 08-11-2023

Հյուսիսը կարող է՝ Հյուսիսային օվկիանոսն է, բայց ամեն բառ մեսիջ ունի․ Քոչարյանը՝ տեռորիստական որակված խմբի մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման հյուրը ԱԺ պաշտպանության, անտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն է։

Անդրադառնալով «Հյուսիսային տերևաթափ» անունը կրող և տեռորիստական որակված խմբի զինաթափումին՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ԱԱԾ նման աշխատանքը մեր ներքին անվտանգության խնդիրները կդնի շատ բարձր հիմքերի վրա։

Պատասխանելով հարցին, թե ահաբերկչական որակված խմբին տրված «հյուսիսային» անվանումը արդյոք պատահական է, նկատեց․ «Ոչ մի բառ չի կարող պատահական ընտրված լինել, որովհետև ամեն բառը մեսիջ է, թե որտեղից իրենք պետք է ստանան այդ ուժը՝ նման որոշման հանգելու համար։ Հյուսիսը կարող է՝ Հյուսիսային օվկիանոսն է, բայց ամեն բառ պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Եթե կան վտանգներ, ապա պետք է հասկանալ, թե այդ վտանգները որտեղ է պետք փնտրել»։

Քոչարյանը նկատեց, որ եթե հոկտեմբերի 27-ից առաջ մեր ԱԱԾ-ն նույն կերպ աշխատեր, մենք 27 չէինք ունենա և չէինք ունենա այն անհաջողությունների շղթան, որը մեր պետությունն արձանագրեց այդ իրադաձությունից հետո։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին