Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:29 16-09-2021

Թուրքիան անցնում է Սիրիայի հյուսիսը բռնակցելու փուլին

Սեպտեմբերի 9-ին թուրքական մեդիա տիրույթում հրապարակվեց 2 տեղեկություն, որոնք կարևոր ազդակներ են պարունակում Սիրիայում Թուրքիայի քայլերի հաջորդականության տրամաբանության մասին՝ բացահայտելով վերջինի իրական քաղաքական նպատակները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Եվ այսպես. թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 9-ին տեղեկություն են տարածել առ այն, որ Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջապես նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումները՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20-րդ» դիվիզիաները և «Հյուսիսային բազեներ» բրիգադը, հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվանումով: Նշվել է, որ այն գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության ներքո:

Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար ընտրված Սալեմ ալ-Մեսլեթի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահ Աննաս Աբդեհի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուլ Ռահման Մուստաֆայի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ Կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այսպիսով՝ Թուրքիան մի կողմից, այսպես կոչված, ընդդիմությանը հռչակում է որպես «Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» և անվերապահ աջակցություն հայտնում, մյուս կողմից՝ վերջինի տրամադրության տակ է դնում թուրքական ԶՈւ-երի հետ համագործակցող 15-20 հազարի հասնող զինյալների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում «ամրապնդել պետական հաստատությունների դերը» և «ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը»:

Այս քայլերով Թուրքիան անցում է կատարում Սիրիայի հյուսիսը և հյուսիսարևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Իսկ անջատման գործընթացի մեկնարկը տրվել էր 2016թ. սկսած Թուրքիայի ԶՈւ-երի և նրա հովանավորյալ զինյալների կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ իրականացված մի շարք գործողություններով: Դրանց հաջող ավարտից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատել է սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան