Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:12 06-11-2023

Պատվովճարների տրամադրման կարգում փոփոխություն է կատարվել. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով հստակեցվել են ամսական պատվովճար ստանալու պայմանները:

Մարզական բարձր արդյունքների համար ցկյանս պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ):

Նախորդ կարգի համաձայն՝ այլ պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատվովճար ստացողների՝ հաստատված անվանացանկի հաստատումից առաջ առնվազն մեկ տարվա ընթացքում և ստորագրեն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն:

Փոփոխության համաձայն՝ պատվովճար ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է ներկայանա նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-30-ը նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով:

Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից մինչև տվյալ տարվա նոյեմբերի 30-ը նախարարություն չներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն չստորագրած անձը չի կարող ստանալ տվյալ տարվա պատվովճարը:

Պատվովճար ստացող մարզիկների անվանացանկը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է հունվար ամսին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը