Մամուլ 2 տարի առաջ - 08:43 02-11-2023

Ինչու է ձգձգվում Ազգային ժողովի սրճարանի կառուցումը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռեւս ամռան ամիսներին լրագրողները ֆիքսել էին, որ Ազգային ժողովի բակում՝ ծառերի տակ, սրճարան են սկսել կառուցել․ հողային աշխատանքներ էին տարվում։ ԱԺ-ից ասել էին, որ խորհրդարանում գործող ճաշարանն են ընդլայնում, որն իբրեւ թե չի բավականացնում։ Սակայն կարճ ժամանակից շինաշխատանքները դադարեցին։

Պարզվում է՝ ԱԺ-ն միակողմանիորեն լուծել է մրցույթում հաղթող «Լիդեր-քոնսթրաքշն» շինկազմակերպության հետ կնքած պայմանագիրը։ Պատճառն անբարեխիղճ աշխատանքն է եղել, ժամկետների խախտումը։ Ավելին՝ ԱԺ-ն այս ընկերությանը սեւ ցուցակ է գցել, որ այլեւս տենդերների չմասնակցեն։ Պայմանագիրը, ապա համաձայնագիրը կնքել էին սեպտեմբերին, վերջնաժամկետ էր սահմանվել 30 օրը, այսինքն՝ հոկտեմբերի 14-15-ին աշխատանքը պետք է ավարտեին։ Մինչդեռ ԱԺ աշխատակազմի կողմից պայմանագրի լուծման գրության մեջ ասվում է․ «Կատարողի կողմից հոկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքները դեռ չեն սկսվել»։ Այս հիմքով էլ պայմանագիրը լուծարվել է, եւ շինարարից փոխհատուցում են պահանջել։

Ուշագրավ է, որ ամռանն ԱԺ-ից հայտնել էին, որ սալիկապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, որի հետ էլ պայմանագիր են կնքել, արժեքը՝ 4 մլն 686 հազար 684 դրամ։ Երեկ ԱԺ-ից մեզ պարզաբանեցին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր ե՛ւ հիմքը փորելու, ե՛ւ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, եւ ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի նոր՝ սալիկապատման մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող