Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:54 11-05-2022

Դերասան Ջեյմս Կրոմվելը սոսնձվել է սրճարանի սեղանին

«Կանաչ մղոնը» ֆիլմի, «Ամերիկյան սարսափ պատմություն» և «Ժառանգներ» սերիալների աստղ Ջեյմս Կրոմվելը PETA-ի ակցիայի շրջանակում սոսնձվել է նյույորքյան Starbucks սրճարաններից մեկի սեղանին, գրում է Washington Post-ը։

Այդ կերպ նա դեմ է արտահայտվել ըմպելիքների մեջ բուսական կաթի թանկացմանը։ «Ավելի քան 13.000 հաճախորդ խնդրել է ձեզ, մենք ևս խնդրում ենք դադարեցնել բուսական կաթի գնի բարձրացումը: Երբ եք դադարելու հարստանալ, մինչ հաճախորդները, կենդանիները և բնությունը տառապում են»,- ասել է 82-ամյա դերասանը:

Նրա հետ միասին մի քանի այլ ցուցարարներ ձեռքերը կպցրել են սեղաններին։ Բողոքի վայր են ժամանել ոստիկանները, սրճարանը կարճ ժամանակով փակվել է, իսկ ցուցարարները, պոկվելով սեղաններից, ցրվել են։ Ականատեսների խոսքով, հակառակ դեպքում նրանց կարող էին ձերբակալել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները