Ներքին 2 տարի առաջ - 16:25 24-10-2023

ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ․ նախարար

ՀՀ բուժաշխատողներն այսուհետ անընդհատ կթարմացնեն մասնագիտական որակները, հմտություններն ու գիտելիքները, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության ու սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները, մարդկանց կյանքի և առողջության նկատմամբ մեծագույն պատասխանատվությունը հիմք են հանդիսանում մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման համար, ինչն անմիջականորեն ազդում է նաև բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման վրա», - ասաց նա:

Նախարարի խոսքով` 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արդյունքում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման գործընթացն անցել է մոտ 35 հազար բուժաշխատող:

«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ, իսկ բժշկական սխալների, էթիկական նորմերի խախտման պարագայում բուժաշխատողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կունենանք», - ասաց Ավանեսյանը:

Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ավագ բուժաշխատողների համար սահմանվել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների ու ռեզիդենտների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Ըստ նախարարի՝ օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ ամբողջական գործարկված:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի