Ներքին 3 տարի առաջ - 09:47 03-11-2022

Բազմաթիվ բուժաշխատողներ գործազուրկ կդառնան․ առողջապահության համակարգը՝ կադրային խնդրի առաջ

Ընդամենը 2 ամսից այն բուժաշխատողները, ովքեր չեն ունենա հավաստագիր, կդառնան գործազուրկ, նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն։

Դեռեւս 2016թ սահմանվել է պահանջ առ այն, որ բժշկից մինչև դեղագործ, բուժքույր ու բուժակ՝ պարտադիր հավաստագրում անցնեն։ Հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլը կավարտվի 2023 թ. հունվարի 1-ին։

Սա լուրջ խնդիրների է հանգեցնելու առողջապահության համակարգում, բազմաթիվ բուժաշխատողներ չեն հասցրել հավաքել անհրաժեշտ թվով կրեդիտներ, նրանք կազատվեն աշխատանքից, իսկ փոխարինող կադրեր չկան։

Առանց այդ էլ կոնկրետ մասնագիտություններով եւ կոնկրետ հաստատություններում կադրային սով է, կրեդիտային համակարգից հետո այս կադրային խնդիրները ավելի կսրվեն։

Նշենք, որ վերապատրաստումների համակարգից անցում է կատարվել կրեդիտային համակարգ: Իսկ կրեդիտներ հավաքելու և հավաստագրվելու համար բուժաշխատողները պետք է մասնակցեն դասընթացների, սեմինարների, հրատարակեն գիտաշխատություններ:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է: Այն ստանալու համար մեր բուժաշխատողները պետք է կուտակեն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակ, որն ամեն բուժաշխատողի դեպքում տարբեր է։

Ավագ բուժաշխատողների համար յուրաքանչյուր շրջափուլին անհրաժեշտ է 220 կրեդիտ, բացառությամբ դեղագետների՝ 160 կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ 140 կրեդիտ, դեղագործներին՝ 100: Կրեդիտների 3 տեսակ կա՝ գործնական, տեսական և ինքնազարգացման:

Տեսականն ու գործնականը կարելի է կուտակել գիտաժողովներով, սեմինարներով կամ վարպետաց դասերով: Իսկ կրեդիտների երրորդ խումբն ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտներն են, որոնք տրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում և գիտական աշխատանքների և աշխատությունների հրատարակման համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի