Ներքին 3 տարի առաջ - 22:20 21-10-2023

Աշտարակի ձորում հրազենի գործադրմամբ «ռազբորկայից» հետո ձերբակալվել են նախկին և ներկա պաշտոնյաներ․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին զինված «ռազբորկայի» արդյունքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի ծառայողների կողմից ձերբակալվել և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն են ներկայացվել նախկին և ներկա պաշտոնյաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվածներն են Ուջան համայնքի ղեկավար 28-ամյա Գրիգոր Հարությունյանը, «Ես և նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ 54-ամյա Նաիրիի Սահակյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Մհեր Մանուկյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Տոնոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Ուշի համայնքի ղեկավար 45-ամյա Մարտին Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Արտաշավան համայնքի վարչական ղեկավար 33-ամյա Արթուր Հարությունյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մանուկյանը և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Պետրոսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի տարբեր հոդվածներով, որպես կասկածյալներ, մեղադրանքներ են առաջադրվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման տարբեր վայրեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին