Մամուլ 2 տարի առաջ - 08:31 20-10-2023

Երևանում կառավարման ճգնաժամ է առաջանալու․ ովքեր են «փրկելու» ՔՊ-ին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին առաջիկա հինգ տարիներին լուրջ փորձություններ են սպասվում, չնայած իշխանական ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիային հաջողվեց` չունենալով մեծամասնություն, քաղաքապետ ընտրել, սակայն Երեւանի ավագանիում կարեւորագույն փաստաթղթերի մեծ մասը, ինչպիսին, օրինակ, բյուջեի ընդունումն է, պետք է տեղի ունենա 33 ձայնով: Կան որոշ դեպքեր, երբ ձայների 2/3-ն է պահանջվում՝ 44 ձայն: Մինչդեռ կոալիցիան ունի ընդամենը 32 ձայն։ Եվ եթե հավատանք «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հավաստիացումներին, որ իրենք չեն ծախվել, գործարքի չեն գնացել ՔՊ-ի հետ, ապա առաջիկայում Երեւանում կառավարման ճգնաժամ է ծագելու:

Օրինակ՝ օրենքն ասում է, որ «Համայնքի բյուջեում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ... այն փոփոխությունները եւ (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ եւ ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»: Կամ. «Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երեւանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Ով կամ ովքեր են «փրկելու» ՔՊ-ին՝ կերեւա առաջիկայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար