Արտաքին 3 տարի առաջ - 09:32 18-10-2023

Արաբական երկրներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում

Արաբական երկրներում և քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Գազայի հատվածում հիվանդանոցի վրա իսրայելական հարվածից հետո:

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել իսլամական աշխարհին ցույցի դուրս գալ բոլոր երկրներում Իսրայելի դեսպանատների առջեւ։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ «Իսլամական ջիհադը» պատասխանատու է հիվանդանոցին վրա հրթիռի արձակման համար:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հրկիզել են Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը եւ փորձում են ներս մտնել, իսկ պաղեստինյան Ջենինում իսրայելական բանակը կրակ է բացել ցուցարարների վրա։ Մարդիկ փողոց են դուրս եկել նաև Եգիպտոսի, Թունիսի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և Իրանի տարբեր քաղաքներում։ ԱՀԿ-ն նույնպես դատապարտել է հիվանդանոցի վրա հարձակումը և կոչ արել ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։

Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստ են հրավիրել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի