Ներքին 2 տարի առաջ - 21:39 17-10-2023

Հազար ափսոս քաջ հայորդիներին․ նրանք չգիտեին, որ զոհվել են հանուն ադրբեջանական բեռների անվտանգ տեղափոխման

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «...պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»:

Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում, բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված`

Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքի համար` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տարվող պայքարը,

Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցում Հայաստանի երաշխավորումները,

խաղաղության օրակարգը և այլն:

Հայաստանով անվտանգ անցնող ադրբեջանցիների էյֆորիկ առաջնորդը երեկ Ստեփանակերտում տրորում էր հայ ժողովրդի արժանապատվության դրոշը: Իսկ այսօր, Նիկոլի ստրասբուրգյան ելույթին զուգահեռ, Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:

Այսպես սինխրոն, ՔՊ դավադիրների հետ ձեռք-ձեռքի տված խաբեցին, հայրենազրկեցին, պատվազուրկ և ունեզուրկ դարձրեցին մի ողջ ժողովրդի:

Դե ինչ, դիմավորե´ք ադրբեջանցիներին ծաղիկներով, ծափերով և զեյնաբ խանլարի երգերով: Իսկ պետությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը պահած ազգային ուժերին ձերբակալեք, զրպարտեք ու մեղադրեք բոլոր անհավանական մեղքերի մեջ: Արցախը և Հայաստանն անվտանգ ու ամուր պահող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, շինծու գործերով տարբեր դատարաններում են, իսկ իրենց Հայրենիքը` թշնամու ոտքի տակ ընկած:

Եվ սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ:

Նիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների:

Հազար ափսոս այն հայորդիներին, երկրապահներին, ովքեր ընկան ձեր կյանքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելիս: Նրանք չգիտեին, որ զոհվել են հանուն ադրբեջանական բեռների անվտանգ տեղափոխման ու Հայաստանում թշնամու ազատ ելումուտի:

Հետաքրքիր է, այս ամենից հետո ի՞նչ են զգում ՀՀ ԶՈւ ծառայող մեր հայրենակիցները, երկրապահ կամավորները, բիզնեսով զբաղվող «հայրենասերները», ԱԺ ՔՊ մեծամասնության պատգամավորները, կարմիր ու սև բերետավորները, քաղաքական պատվեր կատարող քննիչներն ու դատավորները` հպարտությու՞ն, թե՞...»,- գրել է Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է