Ներքին 3 տարի առաջ - 15:44 13-10-2023

Oragir.News-ին դիմած արցախցի կնոջ 2 երեխաներին ընդունել են դպրոց

Նախօրեին Oragir.News-ը գրել էր, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից մեկը չէր կարողանում երեխաներին տեղավորել նույն դպրոցում։ Ծնողը մեզ հետ զրույցում ասել էր, որ 3 երեխաներից միայն մեկին են ընդունել, մյուս երկուսին չէին ընդունում՝ պատճառաբանելով, թե լիցենզիայով սահմանված տեղերը վերջացել էին։

Արցախցի կինն այսօր մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը լուծվել է, երեխաներին ընդունել են դպրոց․
«Այսօր նորից երեխաներին տարանք դպրոց, ասացին, որ նախարարությունից հրաման կա, որ նույն ընտանիքի երեխաներին ընդունեն։ Իմ 2 երեխային ընդունեցին»։

Նշենք, որ Oragir.News-ը երեկ նշված խնդրի մասին տեղեկացրել էր ԿԳՄՍ նախարարությանը, որտեղից պատասխանել էին․
«Եթե ընտանիքի երեխաներից մեկը լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակներում ընդունվել է դպրոց, մյուս երեխան էլ կարող է ընդունվել նույն դպրոց, եթե անգամ չի տեղավորվում լիցենզիայի շրջանակում սահմանված տեղերում»։

Ըստ երևույթին նախարարությունից զգուշացրել են համապատասխան դպրոցի տնօրինությանը, ինչից հետո երեխաներին ընդունել են։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա