Ներքին 2 տարի առաջ - 17:48 12-10-2023

Արցախցի երեխաներին շատ դպրոցներ չեն ընդունում․ լիցենզիայով սահմանված տեղերը սահմնափակ են

«12-րդ դասարանում սովորող աղջկաս ընդունել են դպրոց, իսկ մյուս 2 երեխաներիս, որոնք 2-րդ և 8-րդ դասարաններում են սովորում, չեն վերցրել, պատճառաբանում են, թե իբր տեղ չկա»։
Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց արցախցի ծնողներից մեկը, ով ստիպված է իր երեխաներին տարբեր դպրոցներում տեղավորել։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից պատասխանեցին.

«Ըստ համապատասխան որոշման աշակերտը, միանշանակ, ընդունվում է դպրոց, եթե այն տվյալ համայնքի միակ դպրոցն է։ Եթե բնակավայրում կան այլ դպրոցներ, սակայն այդ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղեր չկան, ապա նրանց առաջարկվում են մոտիկ այլ դպրոցներ։ Եթե ընտանիքի երեխաներից մեկը լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակներում ընդունվել է դպրոց, մյուս երեխան էլ կարող է ընդունվել նույն դպրոց, եթե անգամ չի տեղավորվում լիցենզիայի շրջանակում սահմանված տեղերում»։

Բայց փաստն այն է, որ շատ ընտանիքներ իրենց երեխաներին տարբեր դպրոցներում են տեղավորում՝ նշելով, որ նույն դպրոցում չեն ընդունում, քանի որ լիցենզիայով սահմանված տեղերը սահմանափակ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը