Ներքին 1 ամիս առաջ - 23:00 25-07-2026

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Շիրակում 12 նոր դպրոց է կառուցվում, սակայն ոչ բոլորն են ընթանում ըստ ժամանակացույցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարզում նախատեսվում է կառուցել 12 նոր դպրոց, իսկ 28 ուսումնական հաստատություն՝ հիմնանորոգել։ Սակայն ծրագրի իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր աշխատանքները չեն ընթանում նույն տեմպով։ Հիմնանորոգման աշխատանքները շատ դպրոցներում հիմնականում ավարտվել են, բայց կառուցվող դպրոցների ավարտի ժամկետները անորոշ են։

Շիրակի մարզպետի աշխատակազմից Oragir.News-ին հայտնել են, որ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում 28 դպրոցում, որոնցից 14-ը՝ Գյումրիում, իսկ 14-ը՝ մարզի տարբեր բնակավայրերում։

Գյումրիում վերանորոգվում են թիվ 28, 21, 19, 5, 38, 30, 31, 7, 11, 41, 9, 23, 20 և 45 դպրոցները։ Գյուղական բնակավայրերում աշխատանքներ են իրականացվում Հայկավանի, Վահրամաբերդի, Ախուրյանի թիվ 2, Ն. Աղբալյանի անվան, Փանիկի, Հառիճի, Լեռնակերտի, Նոր Կյանքի, Արևշատի, Աշոցքի, Մուսայելյանի և Այգաբացի դպրոցներում։

Նոր կառուցվող դպրոցների մի մասը դեռևս շինարարության փուլում է, և դրանց շահագործման ժամկետները կախված են աշխատանքների ընթացքից։

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում է հիմնանորոգել է նաև 3 մանկապարտեզ՝ Գյումրիում և Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղում։

Նշենք, որ Շիրակի մարզում դպրոցաշինության նման ծավալների պետական ծրագիր վերջին տարիներին չէր իրականացվել։ Նախորդ խոշոր նախաձեռնությունը հիմնականում ուղղված էր սեյսմիկ խնդիրների լուծմանը՝ վտանգավոր դպրոցների ամրացմանն ու վերակառուցմանը։ 2015 թվականին հաստատված սեյսմիկ անվտանգության բարելավման պետական ծրագիրը նախատեսում էր վտանգավոր դպրոցների ամրացում, վերակառուցում և նոր շենքերի կառուցում ծրագրի շրջանակում Շիրակից ևս դպրոցներ էին ընդգրկվել՝ մասնավորապես Ազատանի և Արթիկի դպրոցները, որոնք դիտարկվել էին որպես վերակառուցման կամ ամրացման ենթակա կրթական հաստատություններ։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ