Արտաքին 3 տարի առաջ - 10:20 09-10-2023

Ինչպես ՀԱՄԱՍ-ը հիմարացրեց Իսրայելին. Reuters

Վերջին հարձակումը 1973 թվականի պատերազմից ի վեր Իսրայելի պաշտպանության ամենալուրջ ձախողումն է։ Այս մասին գրում է Reuters-ը։

Մինչ Իսրայելը համոզված էր, որ պատերազմից հոգնած ՀԱՄԱՍ-ին զսպում է՝ տնտեսական խթաններ տրամադրելով Գազայի հատվածի աշխատակիցներին, խմբավորման զինյալները մարզվել և նախապատրաստվել են, հաճախ նաեւ բոլորի աչքի առջեւ, ասել է Համասին մոտ կանգնած աղբյուրը:

Այս աղբյուրը բազմաթիվ մանրամասներ է հաղորդել հարձակման եւ դրա նախապատրաստման մասին։ Իսրայելական անվտանգության երեք աղբյուրներ, որոնք, ինչպես մյուսները, ցանկացել են անհայտ մնալ, նույնպես տեղեկատվություն են հայտնել այս մասին:

«Համասը Իսրայելի մոտ տպավորություն է ստեղծել, թե պատրաստ չէ կռվել», - ասել է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նկարագրելով 50 տարի առաջ Յոմ Կիպուրի պատերազմից հետո ամենաապշեցուցիչ հարձակման պլանները:

«Վերջին ամիսներին ՀԱՄԱՍ-ը օգտագործել է աննախադեպ հետախուզական մարտավարություն Իսրայելին մոլորեցնելու համար՝ հասարակության մոտ տպավորություն թողնելով, որ չի ցանկանում կռվի կամ առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ՝ նախապատրաստվելով այս զանգվածային գործողությանը», - ասել է աղբյուրը:

Իսրայելը խոստովանում է, որ հարձակումն իրեն հանկարծակիի է բերել: ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են իսրայելական քաղաքներ՝ սպանելով 700 իսրայելցիների և առևանգելով տասնյակների: «Սա մեր 9/11-ն է», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ մայոր Նիր Դինարը: «Նրանք մեզ զարմացրեցին և արագ հարձակվեցին տարբեր վայրերից՝ և՛ օդից, և՛ ցամաքից, և՛ ծովից»։

Լիբանանում ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ուսամա Համդանը Reuters-ին ասել է, որ հարձակումը ցույց է տվել, որ պաղեստինցիները կամք ունեն հասնելու իրենց նպատակներին «անկախ Իսրայելի ռազմական հզորությունից և հնարավորություններից»:

Այդ նախապատրաստման ամենավառ տարրերից մեկը Գազայի հատվածում իսրայելական բնակավայրի մակետի կառուցումն էր, որտեղ նրանք մշակում էին դեսանտային ռազմական ուժեր իջեցնելու պլաններ եւ մարզվում այն գրոհելու համար, ասել է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ տեսանկարահանել են զորավարժությունները:

«Իսրայելը, իհարկե, տեսել է նրանց, բայց նրանք համոզված էին, որ ՀԱՄԱՍ-ը շահագրգռված չէ առճակատմամբ», - ասել է աղբյուրը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել