Ներքին 2 տարի առաջ - 18:09 04-10-2023

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարությունների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որի աշխատանքները ղեկավարել են հայկական կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը։

Կոմիտեի հիմնաքարը դրվել է 2021 թվականին արդարադատության նախարարի այցի շրջանակներում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ողջունել է հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել իրանական պատվիրակության ղեկավարին և անդամներին՝ կոմիտեի աշխատանքները սկսելու և անդրանիկ նիստը Երևանում անցկացնելու հրավերն ընդունելու համար։

Կոմիտեի քննարկման թեմաների շրջանակներում պատվիրակությունները գնահատել են Հայաստանի Հնարապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված և իրավական ոլորտը կարգավորող միջպետական պայմանագրերի կատարման ընթացքը:

Առանձին քննարկման առարկա են հանդիսացել «Քաղաքացիական և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 2006 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի կատարման ընթացքը, որի արդյունքում որոշվել է լրացնել նշված պայմանագիրը նոր դրույթով՝ դիվանագիտական կապուղիներով համաձայնեցված փոփոխությունները միմյանց տրամադրելու տարբերակով:

Երկու երկրների միջև հանձնման (էքստրադիցիայի) և դատապարտյալների փոխանցման ոլորտում արձանագրելով ակնառու հաջողությունները՝ կողմերը համաձայնության են եկել պայմանագրերի կիրառման ընթացքում ծագող խնդիրները լուծել գործընկերային շրջանակներում՝ հընթացս խոչընդոտներին գործնական լուծումներ տալու ճանապարհով:

Կողմերը պայմանավորվել են կոմիտեի աշխատանքները դարձնել ամենամյա՝ հրավիրելով դրանք Երևանում և Թեհրանում, քանի որ դրանք զգալիորեն խորացնում և զարգացնում են երկկողմ համագործակցությունը իրավական օգնության ոլորտում։

Կոմիտեի առաջին նիստի օրակարգային հարցերի քննարկման արդյունքներն ու կայացված որոշումներն ամփոփվել են Արձանագրությունում, որը համաձայնեցվել է մասնակիցների միջև և ստորագրվել պատվիրակությունների ղեկավարների կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից