Ներքին 2 տարի առաջ - 18:38 28-09-2023

Ռուբեն Վարդանյանը գումարներ է ներդրել ինտելեկտուալ, արդիականացման միտված նախագծերի ուղղությամբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի բան էլ այս թեմայով: Ռուբեն Վարդանյանը թե հրեշ չէ, թե՝ հրեշտակ: Աշխարհում, եւ առավել եւս Ռուսաստանում, մեծ բիզնեսն ու փողերը ենթադրում են շատ գործեր, որոնք անշուշտ կարող են առաջացնել շար հարցեր, եւ դրանք անկասկած կան նաեւ Ռուբեն Վարդանյանի գործունեության առնչությամբ:

Ռուբեն Վարդանյանը սակայն մի փողատեր է, եւ այդ առումով գուցե նույնիսկ բացառիկ, կամ համենայն դեպս շատ հազվադեպներից, եզակիներից մեկը, որը փող է ներդրել ոչ թե մարդկանց որեւէ բան տալու, հետո դրա դիմաց անսահման շնորհակալություններով տեսանյութեր պատրաստելու, ոչ թե մամուլով օրական մի քանի հազար դոլարի բամբասանքներ պատվիրելու՝ որպես կանոն նաեւ նրանց հանդեպ, ում հետ նախօրեին «կերել-խմել են, այլ ներդրել է ինտելեկտուալ, արդիականացման միտված նախագծերի ուղղությամբ:

Բազմիցս եմ գրել, որ Հայաստանի ներկայիս վիճակի պատասխանատվությունը միայն քաղաքական վերնախավինը չէ, այլ նաեւ տնտեսական:

Կրկնեմ, Հայաստանի մեծ տնտեսա-քաղաքական դաշտում չկան սրբեր, ու չեն էլ լինելու: Հարցը այն է, թե լինելու՞ են արդյոք տարբեր մոտիվներով պայմանավորված կռապաշտությունից դուրս իրավիճակիեւ ռեսուրսների գնահատման այլ չափանիշներ, մեր եղած հնարավորություններից առավելագույնը քաղելու եւ այս անհավասար մարտահրավերների պայմաններում շատ, թե քիչ համակարգված դիմակայունություն ունենալու համար:

Եվ այստեղ չափանիշներից մեկն այն է, թե ինչի՞ վրա է իր փողը ծախսել ու ծախսում հայ խոշոր փողատերը, ինչ որակի, ապագայի ինչ պատկերացման:

Կրկնեմ, ինձ հետաքրքիր չէ, թե ինչով եւ ինչպես են աշխատված այդ փողերը, եթե դրանք Հայաստանի հաշվին չեն, Հայաստանի քաղաքացու հաշվին աշխատված չեն: Ինձ հետաքրքիր է, թե դրանք որքանով են նպաստում Հայաստանի արդիականացմանը, դրան միտված միջավայրերի ձեւավորմանը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ