Ինչում մեղադրել Ռուբեն Վարդանյանին․ Ստյոպա Սաֆարյանը հուշո՞ւմ է Բաքվին
copy image url

Ինչում մեղադրել Ռուբեն Վարդանյանին․ Ստյոպա Սաֆարյանը հուշո՞ւմ է Բաքվին

Ներքին 1 տարի առաջ - 17:35 28-09-2023
Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում է արել՝ ըստ երևույթին թշնամի Ադրբեջանին հուշելու, թե ինչի մեջ կարող են մեղադրել Ռուբեն Վարդանյանին և ինչ պատիժ կիրառել նրա նկատմամբ։

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․

«Մինչ ամենինչագետ ֆեյսբուքյան փորձագետները վիճում են, թե այդ ինչպես Արցախյան ազատամարտում մեծագույն վաստակ ունեցող, «Ռուսաստանի Չգործակալ» Սամվել Բաբայանին նույն անցակետում չստուգեցին ու թողեցին գալ Հայաստան, իսկ նրա կողմից «Ռուսաստանի գործակալ» ակնարկված Ռուբեն Վարդանյանին բռնեցին, հարկ համարեմ մի քանի կարևոր ինֆորմացիա տալ, որը փոխում է պատկերը ու հետևությունները.

1․ Չասեմ, թե որտեղից գիտեմ (իսկ դա միայն ես չգիտեմ), բայց Արցախից Հայաստան բռնագաղթածների ալիքի ընդունման հարցի քննարկումները պարտադիր ներառել է միջազգային երաշխիքի հարց, որ Արցախի ինքնապաշտպանական բոլոր պատերազմներին մասնակցած տղամարդիկ Հակարի կամրջի վրա, Լաչինի միջանցքում կամ անգամ շրջափակման մեջ մնացած Մարտակերտում, Մարտունիում չեն ձերբակալվի: Եվլախում տեղի ունեցած բանակցություններում էլ դա քննարկվել է, որի արդյունքում շրջափակումից դուրս են բերվել բազում զինված տղաներ, ստորաբաժանումներ՝ առանց նվաստացման, անգամ տեղում զինաթափվելու կամ ձերբակալվելու: Հարցրեք Արցախի իշխանություններին և նրանք կհաստատեն: Բուն Արցախից մարդկանց զանգվածային դուրս բերումը ենթադրել է միջազգային երաշխիք, քանի որ ոչ մի տղամարդու կին, երեխա այդպես հանգիստ չէր համբուրի իր սիրելիի այտը ու հեռանար՝ տան տղամարդուն, որդուն մենակ թողնելով կամ ինքնասպանության կամ Ադրբեջանի բանտ ընկնելու հեռանկարով:
Հետևաբար, այդ հարցը պետք է լուծվեր, որպեսզի նրանք, ովքեր որոշում են կայացրել չապրել Ադրբեջանի կազմում, պետք է այդ միջազգային երաշխիքներն ունենային ամբողջական ընտանիքներով Հայաստան տեղափոխվելու համար...
ԱՄՆ պետքարտուղարության այս հաղորդագրությունը վկայում է, որ Վաշինգթոնը ստանձնել է առանց տղամարդկանց ձերբակալությունների հայերին Հայաստան անցկացնելու երաշխավորի դերը, և Ալիևը ստանձնել է պարտավորություն՝ գաղթի ճանապարհին ավելի չբարդացնել իրավիճակը, այն պատճառներով, որ կարող էին հենց տեղում բախումներ լինել հազարավոր մարդկանց ու տղամարդկանց ձերբակալող ադրբեջանական հրոսակների միջև, բռնության այդ տեսարաններով հերքել վերջին օրերի ադրբեջանաթուրքական պրոպոգանդայի թեզը, թե «հայերը ինքնակամ են լքում իրենց հայրենիքն, իսկ իրենք միայն հացուջրով ճանապարհում են»:
Եթե ԱՄՆ պետքարտուղարության այս հայտարարությունը բացահայտ խոսում է Վաշինգթոն-Բաքու այդ պայմանավորվածության մասին, ու այն հրապարակային փաստաթուղթ է, դժվար չէր Սամվել Բաբայանի համար միայն այստեղից իմանալ կամ հաշվարկել, որ անցակետում «անձնագրային ստուգում» չի լինելու, քանի որ Բլինքենի առջև Ալիևը մտել է «համաներման» պարտավորության տակ ու չի փչացնի «հայերի ինքնակամ դեպորտացիայի»՝ Արցախի «փափուկ հանձնման, հայաթափման» տեսարանը կամ դրժի Բլինքենին տված խոստումը... Իսկ այդ անցակետով առանց անձնագրային ստուգման անցել է ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ նաև 50․000-ից ավել մարդ, որոնց թվում շատ շատերն են Սամվել Բաբայանի նման եղել Արցախյան ազատամարտերի ու գոյամրտերի մասնակից... Իսկ նրանք նույնպես առանց ստուգման անցել են...

2. Արդարացիորեն հարց է ծագում, թե ինչո՞ւ պատերազմի մասնակիցներն ընկան համաներման տակ, իսկ գոյամարտերի հետ կապ չունեցող Ռուբեն Վարդանյանը՝ ոչ... Սրա պատճառի մասին էլ երեք ամիս առաջ գրել եմ, երբ Ռուբեն Վարդանյանը Գլումովի GlumOFF պոդքաստում խոսել էր Ալիևի երեխաների նկատմամբ Նեմեսիսից: Ես ժամանակին անդրադարձել էի դրան ու վտանգավոր համարել: Մանավանդ, որ թվիթերում Ադրբեջանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների, դեսպանների մակարդակով իր այդ հայտարարությունն օգտագործվում էր հայերին ահաբեկիչ ներկայացնելու, Ասալայի թեմաները թարմացնելու կոնտեքստում: Ադրբեջանական կողմը այս հաղորդմանը շատ բուռն է արձագանքել, մինչդեռ մենք շրջանցեցինք, առավել ևս Ռուբեն Վարդանյանն ու մյուսներն էլ չգիտակցելով, որ գտնվում են ռուս-թուրքական շրջապատման մեջ գտնվող Արցախում ու տարբեր դիպաշարերը, այդ թվում Արցախը լքելը չպետք է բացառվեր..․ Այնպես որ սա Ալիևի համար անձնական վրեժխնդրության հարց է, Բլիքնենին ինքը հաշվետվություն ներկայացնելիս հաստատ արդարանալու է, որ Ռուբեն Վարդանյանը «համաներման» տակ չի ընկնում, քանի որ խոսքը ամենևին պատերազմի հետ առնչությունների մասին չէ, այլ իր ընտանիքին սպառնալու...
Այնպես որ հանգիստ թողեք ձեր դավադիր տեսությունները՝ թե ով ում ագենտն է, ով և ինչու է կարողացել կամ չի թույլատրվել անցնել անցակետը: Սա շատ բանալ բացատրություններ ունի ու վստահ եմ՝ կապ չունի Սամվել Բաբայանի հարցազրույցի հայտարարություների հետ էլ: Ալիևն ուղղակի պատժում է իր ընտանիքին «բան ասած» մարդուն....
Այժմ Ալիևը ուղղակի Ռուբեն Վարդանյանին ազատ թողնելու դեպքում (լավագույն սցենարի դեպքում, եթե տուրք չտա իր մանր քինախնդիր էությանը) Պուտինին հրավիրելու է իր ոտքը՝ բազարվելու... Կգնա՞ Պուտինը դրան, թե՞ չի գնա, ի՞նչ կզիջվի նրա ազատության դիմաց, ժամանակը ցույց կտա....
Իսկ ՀՀ-ն ճիշտ է արել, որ Ռուբեն Վարդանյանի առևանգման փաստով դիմել է ՄԻԵԴ-ին»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն