Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 15-09-2023

Թուրքիայում հայտնաբերվել է Covid-19-ի նոր շտամով հիվանդացության դեպքեր

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ Թուրքիայում «COVID-19-ի» մուտացիայի հետևանքով առաջացած «Omicron» հիվանդության տեսակներից մեկով՝ «Eris»-ով վարակվածության 9 դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ը։

«Այն չենք կարող դիտարկել որպես չանհանգստացնող իրավիճակ: Մենք շարունակելու ենք մշտապես իրականացվող միջոցառումները: Նման իրավիճակն այլ երկրներում տարածված է, մեզ մոտ էլ կարող էր այդպիսին լինել»,-ասել է նախարարը:

Որպես հիվանդության ախտանիշներ, Քոջան նշել է արտադրության հոսք քթից, քթի լցվածություն, հոդացավ, աչքերի հատվածում ցավեր, չոր հազ, հոգնածություն, ապա հավելել, որ նման գանգատ ունեցող մարդիկ պետք է անպայման անցնեն «COVID-19»-ի ՊՇՌ թեստավորում:

Իսկ բժշկական կենսաբանության և գենետիկայի մասնագետ դոկտոր-պրոֆեսոր Նեդիմե Սերաքընջըն նշել է, որ «Eris»-ի ախտանիշները ներառում են նաև կոկորդի ցավ և փորլուծություն:

Թուրքիայի առողջապահության նախարարն նաև հայտնել է, որ այս պահին մարդկանց առօրյայում խստացումներ մտցնելու կարիք չկա, իսկ առանձին դեպքերում, ինչպես տարեցների և կամ խռոնիկ հիվանդություններ ունեցողների պարագայում դիմակ կրելու համար միջոցառումներ պետք է ձեռնարկվեն:

Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Eris»-ի առաջին դեպքը հայտնաբերվել է 2023-ի փետրվարին Ինդոնեզիայում:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում