Ներքին 2 տարի առաջ - 15:07 11-09-2023

«Ճի՞շտ է, որ փայ ունեք մի շարք բիզնեսներում». Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է Ավինյանին ուղղված քաղաքացիների հարցերը

Երևանում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, մեզ շատ են հարցեր տալիս Տիգրան Ավինյանից, որոնց վերաբերյալ մենք չունենք հստակ տեղեկություն, հետևաբար զերծ ենք մնում պատասխանելուց, քանի որ բամբասանքներով չենք զբաղվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչևէ, ներկայացնում եմ Տիգրան Ավինյանին ուղղված այն հիմնական հարցերը, որոնք գրեթե ամեն օր լսում ենք։

️Ճի՞շտ է, որ Դուք թմրանյութեր եք օգտագործում,

️Ճի՞շտ է, որ Դուք բանակից ազատվել եք կաշառքով,

️Ճի՞շտ է, որ Դուք փայ ունեք մի շարք բիզնեսներում, մասնավորապես Բիլայնում և Ֆիրդուսի շենքերում,

️Ճի՞շտ է, որ քովիդի 10,000-ից ավելի զոհերի մեծ մասը Ձեր սխալ աշխատանքի հետևանք է եղել, որպես պարետ

️Ճի՞շտ է, որ պատերազմի առաջին օրերին Արցախում կովիդով եք վարակել բարձրաստիճան պաշտոնյաններին և զինվորականներին

️Ճի՞շտ է, որ Ձեր ընտանիքի անդամները վերջին տարիներին մեծ քանակության գույքի սեփականատեր են դարձել Հայաստանում և ԱՄՆ-ում

️Ճի՞շտ է, որ պատերազմից հետո նախկինները քննարկել են Ձեր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու

️Ճի՞շտ է, որ Այգեձորի Ձեր առանձատունը արժի 10 մլն դոլար

Քանի որ այս հարցերը տրվում են քաղաքացիների կողմից, լրագրողները ազատ են դրանք օգտագործել իրենց անունից։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը