Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 21-08-2023

Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերը

«Ապրելու երկր» կուսակցությունն այսօր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց նախընտրական ծրագրի մաս կազմող մեգանախագծերը։

«Շատ հաճախ, երբ մենք մեր մեգանախագծերը ներկայացնում ենք, մարդիկ ասում են՝ ոնց է հնարավոր Երևանում կառուցել նման մասշտաբի շինություններ, նման մեծ պրոյեկտներ։ Եթե 50-60 տարի առաջ մտածեին այնպես, ինչպես այսօրվա շատ թերահավատներ, որ իրենց մտքերը բացառապես ինչ-որ փոս լցնելն ու մայթ սալիկապատելն է, այսօրվա քաղաքը չէր լինի։ 50-60 տարի առաջ այն ռեսուրսները, որ կային աշխարհում, անհամեմատելի են այսօվա ռեսուրսների հետ, բայց այսօր, ցավով ենք արձանագրում, Երևանում վայելում ենք դրանից առաջ մեզ թողած ժառանգությունը։ Շատ հաճախ այդ ժառանգության մի մասը ոչնչացրել ենք, դրա տեղը չթողնելով ոչինչ»,- իր ելույթի սկզբում ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ իրենց մեգանախագծերը 8-ն են, որոնք կառավարումից հետո կկրկնապատկվեն։

Նա հիշեցրեց առաջին մեգանախագիծը՝ ճոպանուղին․ «Անընդհատ ինչ-որ տրանսպորտային միջոցներ առնել-մեկը մյուսով փոխարինելու մրցավազքի մեջ մենք շարունակում ենք մնալ խցանումների մեջ, և տրանսպորտին սպասելն ու ինչ-որ տեղ հասնելը դարձել է վիճակախաղ։ Ճոպանուղին ամբողջովին լուծում է այդ խնդիրները»։

Երկրորդ մեգանախագիծը Երիտասարդության պալատի վերականգնումն է․ «Երիտասարդության պալատը Երևանի սիմվոլն է։ Դրա վերականգնումը շատ կարևոր ազդեցություն է ունենալու քաղաքի վրա, ինչպես Հայաստանում բնակվող երիտասարդների, այնպես էլ Սփյուռքի համար։ Այն աշխատանքային-կրթական մեծ կենտրոնի ենք վերածելու»։

Երրորդ մեգանախագիծը Էրեբունու թանգարանի վերականգնումն է, որը կապվում է նաև ճոպանուղու մեգանախագծի հետ։

Հաջորդ մեգանախագիծը Զվարթնոց օդանավակայանի նախկին մասնաշենքի վերականգնումն է․ «Այլ շինությունների փորձը հաշվի առնելով՝ կարող ենք ասել,որ այն մի օր քանդման ենթակա է լինելու, քանի որ ֆունկցիոնալ խնդիրներ ունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան