Ներքին Միտք 3 տարի առաջ - 17:52 04-09-2023

Պրոցեսը հանգրվանելու է․ քաղաքական իրողություն է դառնալու ընդդիմադիր  50+կոալիցիան․ Վաղարշ Բալիշյան

Քաղաքական վերլուծաբան Վաղարշ Բալիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պրոցեսը հանգրվանելու է․ քաղաքական իրողություն է դառնալու ընդդիմադիր 50+կոալիցիան;
Այս կամ այն պատվիրատուի սոցիոլոգիական նախասիրությունները քաղաքական իսկական գործընթացների վրա նվազագույն ազդեցություն ունեն :
Իսկ ահա հիմնավոր քաղաքագիտական ու սոցիոլոգիական հետազոտությունները երևան են գալիս հիմնավորապես ապացուցելու , որ քաղաքական պրոցեսը այս փուլում հանգրվանելու է ընդդիմադիր կոալիցիայի ՛՛50+ ՛՛ հնարավորության կետում:
Այսինքն ըստ էության.

Գործող իշխանական ուժը ՝ ՔՊ-ն զրկված է միայնակ 50+ դեմարկացնելու հնարավորությունից ,իսկ ահա որևէ այլ ուժի հետ կոալիցիա ձևավորելու ռեալ հնարավորությունը ձգտում է զերոի:

Ընդդիմադիր քաղաքական ասպեկտում առնվազն երկու երեք քաղաքական ուժերի ՝ ինքնուրույն 50+ գեներացնելու հնարավորությունը , թեկուզ և թույլ , բայց միանգամայն հնարավոր Է : Իսկ ահա ընդդիմադիր կոլալիցիոն 50+ չափազանց ռեալ ու քաղաքականապես իրատեսական է , ավելի ՝ խիստ հնարավոր :

Հ.գ և չափազանց տրամաբանական է , որ իշխանական թևին իրական սոցիոլոգիան սրա մասին անպայմանորեն հուշում ու ակնարկում է, ինչն էլ դառնում է ՔՊ քաղաքական անհանգստության ու դրա քաղաքական վարքագծի վայրուվեյրումների պատճառ։
և ահա , հենց այս համատեքստում է պետք դիտարկել ՔՊ կողմից , ընդդիմադիր երկու ուժերի ՝ Մանե Թանդիլյան, Հայկ Մարության , ակտիվ ու ֆեյքային թիրախավորումներն ու գրոհները»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ