Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 23:14 30-08-2023

Ադրբեջանը մեզ խաբում է, ոչ մեկին էլ չի վերադարձնի. քաղաքացիները՝ առևանգված երիտասարդների մասին

Օրեր առաջ ադրբեջանցիների կողմից ադրբեջանական անցակետից խաղաղապահների ներկայությամբ առևանգվել էին 3 երիտասարդներ՝ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը, որոնց նկատմամբ Ադրբեջանը «վարչական կալանք» էր կիրառել՝ 10 օր ժամկետով։

Հիշեցնենք, որ ուսանողներին մեղադրում էին «Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի համար»։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ հավատո՞ւմ են, որ առևանգված երիտասարդներին Ադրբեջանը կվերադարձնի։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ չեն հավատում, որ Ադրբեջանը նրանց կվերադարձնի․ «Մնացած գերիներին վերադարձրե՞լ են, որ այս երեքին էլ վերադարձնի»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մի կին էլ ասաց, որ հավատում է, որ տղաները կվերադառնան․ «Ես հավատում եմ, Աստված նրանց հետ է, հույսով սպասում ենք, որ գան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Ձեզ գուցե հետաքրքրի