Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:00 29-08-2023

Մեղավոր է մեր անտեր կառավարությունը․ քաղաքացիները՝ առևանգված արցախցիների մասին

Երեկ՝ օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշն անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով, սակայն, ադրբեջանական կողմը հաշվի առնելով երիտասարդների տարիքը, նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն, լուծումն ինչպե՞ս են տեսնում։

«Իշխանություններն էշի ականջին քնած են, ոչ մի բան չեն ձեռնարկում։ Ռուսների կամակատարն են»,- հարցին ի պատասխան ասաց մի տղամարդ։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց