Shamshyan.com-ը գրում է՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Նրան առաջինն օգնության են հասել «ՍԱՍ»-ի աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։