Ներքին 2 տարի առաջ - 17:45 15-08-2023

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ լեգիտիմ ու հակապետական քայլ է «ժողվարչապետի» կողմից. Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է Արցախի պաշարումը վերացնելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու գլխավոր նախապայմանները։ Այս մասին Թևանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ մասնավորապես նշվում է․

«1. Հայաստանի անունից բանակցողի փոփոխություն:

2. Պետք է Հայաստանը դուրս գա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած համաձայնությունից, քանզի դրանից հետո է փակվել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և Ադրբեջանը է՛լ ավելի է ագրեսիվացրել Հայաստանի նկատմամբ իր պահանջները, այդ թվում՝ տարածքային: Պրահյան գործընթացից դուրս գալու բոլոր հիմքերը կան՝ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև Ադրբեջանի ցեղասպանային քաղաքականություն:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ լեգիտիմ ու հակապետական քայլ է «ժողվարչապետի» կողմից: Նման մանդատ ՀՀ քաղաքացիները չեն տվել Փաշինյանին:

Ոչ լեգիտիմ քաղաքականության փոփոխությունը հնարավոր է միայն իշխանափոխությամբ:

3. Երևանի ընտրությունները լավ հնարավորություն են ամբողջական իշխանափոխության համար: «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցում է հենց այդ տրամաբանությամբ»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան