Ներքին 3 տարի առաջ - 14:49 31-07-2023

Բաբկեն Սեդրակյանը այցելել է նոր սերնդի քաղաքային տրանսպորտի լավագույն մոդելը համարվող Բիլբաոյի մետրոպոլիտեն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շարունակում է աշխատանքային այցը Իսպանիա։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից։

Աշխատանքային այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանն այցելել է նոր սերնդի քաղաքային տրանսպորտի լավագույն մոդելը համարվող Բիլբաոյի մետրոպոլիտեն։ Մետրոպոլիտենն ունի 48 կայարան և 50կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ։
Հանդիպման ընթացքում մետրոպոլիտենի տնօրինությունը ներկայացրել է Բիլբաոյի մետրոպոլիտենի ընդհանուր կառուցվածքը, կարգավարական կենտրոնի ավտոմատացման կարգը, շարժակազմերի քանակը, աշխատաժամերն ու գրաֆիկը և ընդգծել, որ Բիլբաոյի մետրոն Իսպանիայում ուղևորափոխադրումների քանակով համարվում է 4-րդ մետրոպոլիտենը՝ Մադրիդի, Բարսելոնայի և Վալենսիայի մետրոպոլիտեններից հետո․ տարեկան Բիլբաոյի մետրոպոլիտենը տեղափխում է 95 մլն․ ուղևոր։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նման փոխայցերը հնարավորություն կտան բարձրաձայնելու և լուծում տալու առաջացած համակարգային խնդիրներին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին