Ներքին 3 տարի առաջ - 22:05 25-07-2023

Մի էշի չափ էլ չկա՞նք․ ինչո՞ւ եք համակերպվել նվաստացման հետ

Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն․ աշխարհում չկա մի իրավիճակ, որից ելք չլինի, չկա մի փոս, որից դուրս գալու հնար չլինի։

Այս մասին Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում ընթացող համաժամանակյա հանրահավաքի ընթացքում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

«Մի միջնադարյան առակ կա, մի խեղճ էշ ընկնում է փոսը, տերը գալիս է չի կարողանում հանել, ասում է՝ հողով ծածկեմ, էշը չտառապի, բահերով հողը լցնում են էշի վրա, էշն իրեն թափ է տալիս, հողը ոտքի տակին բարձրանում է, հասնում է իրենց մակարդակին ու ազատվում, գնում է։ Բա, մի էշի չափ էլ չկա՞նք։ Ինչի եք նստել սպասում, որ ինչ-որ մեկը գա, մեզ փրկրի, ե՞րբ է եկել, փրկել, որ այսօր փրկի։

Ոչ ոք չի փրկելու մեզ։ Ինչո՞ւ եք համակերպվել նվաստացման հետ, պարտվածի հետ, ե՞րբ չենք ունեցել պարտություն, երբ չենք ունեցել հաղթանակ, բայց այսքան հիասթափվա՞ծ, թե՞ ձեզ թվում է աշխարհի վերջն է, թե՞ Ձեզ թվում է այսօր ապրում ենք հայ ժողովրդի համար ամենածայրահեղ վիճակը, ոչ, այդ ծայրահեղ վիճակը պարբերաբար ապրել ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում