Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 17:43 07-08-2026

Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանի համար առանցքային առևտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ գլխավոր խնդիրը համեմատություններ անելը չէ, այլ երկրի համար նոր այլընտրանքներ ստեղծելը։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի որոշ գործընկերներ իրենք են հրահրել այս գործընթացը՝ պնդելով, թե Հայաստանը ոչ մեկին օգտակար չէ և ոչ մի տեղ սպասված չէ, ինչը Հայաստանի իշխանությունները ընդունել են որպես դրական ազդանշան և սկսել են ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ, քանի որ իրականությունն բոլորովին այլ է։

Այս հայտարարությունը հնչում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 2024 թվականի օգոստոսին արած այն պնդման ֆոնին, թե Հայաստանը Արևմուտքի համար որևէ օգուտ չի ներկայացնում և շուտով այնտեղ կմոռացվի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել