Ներքին 4 տարի առաջ - 13:20 09-05-2022

Չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ. Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակով պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը չի հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ:

Նա գրել է․ «Դեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար:

Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով:

Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են:

Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր:

Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապե մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում:

Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։
ցԵս հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը»:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի